Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին արգելել են լքել երկիրը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին երկրից չհեռանալու մասին ստորագրություն է թողել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ջավադ Ջավադլըն:
«Դա նշանակում է, որ Նաթիկը չի կարող լքել Բաքուն, մեղադրանքները մնում են ուժի մեջ, քննությունը շարունակվում է»,- ասել է Ջավադլըն:
Ջաֆարլի օգոստոսի 12-ին կանչվել էր Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող վարչություն, այնուհետև տարվել Նասիմյան շրջանային դատարան, որտեղ նրան չորս ամսով ազատազրկման էին դատապարտել:
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է ՔՕ 192-րդ (չթույլատրված ձեռներեցություն) և 308-րդ (պաշտոնեական դիրքի չարաշահում) հոդվածներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



