Լոս Անջելեսում ձերբակալվել է հայուրավոր փոստային ծանրոցներ գողացած հայազգի կինը
SOCIETYԱՄՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Թագուհի Աբրամյանին, որը մեղադրվում է Վան Նեյս շրջանում տների մոտից փոստային ծանրոցներ գողանալու մեջ: Ինչպես նշում է dailynews.com-ը, հայազգի կինը շրջել է սպիտակ Mercedes-Benz մեքենայով ու, տների դիմաց նկատելով առաքված ծանրոցներ, գողացել դրանք: Թագուհի Աբրամյանի տանը կատարված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են գողության իրեղեն ապացույցներ: Աբրամյանը ձերբակալվել է հինգշաբթի, սակայն մեկ օր անց 50.000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Թագուհի Աբրամյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսի Վան Նեյս շրջանի դատարանում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



