Մարսելում սինագոգի հարևանությամբ գազի բալոններով մեքենա է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում պայթունավտանգ ավտոմեքենա է հայտնաբերվել: Այս անգամ կասկածելի մեքենան, որում եղել են մի քանի գազի բալոններ, կայանված է եղել Մարսել քաղաքի սինագոգի հարևանությամբ,- հայտնել է տեղի ոստիկանությունը:
Օրեր առաջ Փարիզի մոտակայքում ձերբակալվել էին 3 կին ծայրահեղականներ, որոնց Ֆրանսիայի իշխանությունները կապում են Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ահաբեկչություն կազմակերպելու փորձի հետ: Հայտնի տաճարի մոտ կայանված է եղել նաև գազի բալոններով ավտոմեքենա:
Երկրի ներքին գործերի նախարար Բերնարն Կազնյովը հայտարարել է, որ 2016-ին արդեն մոտ 300 մարդ է ձերբակալվել, նրանք կապ են ունեցել ահաբեկչական ցանցերի հետ, փոխանցում է Вести-ն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



