Մոսկվայում ձերբակալել են գործարար Գերման Ստերլիգովին
SOCIETYՄոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են ռուս գործարար Գերման Ստերլիգովին: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում տալով գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի հայտարարությանը: Հավանական է` ձերբակալումը կապված է ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման հետ, ասել է փաստաբանը: Նշենք, որ Գ. Ստերլիգովը այսօր` օգոստոսի 31-ին, Երևանից Մոսկվա է ժամանել և պետական սահմանին ձերբակալվել է: LifeNews-ի տեղեկություններով` գործարարը ձերբակալվել է Ադրբեջանի խնդրանքով:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



