Սոցցանցերում առկա բացասականը դեռահասների մոտ դեպրեսիայի պատճառ է դառնում
SOCIETYՀամակարգիչներն արդեն հիմնավորապես ներխուժել են մեր կյանքի մեջ: Սոցցանցերը՝ նույնպես: Համացանցային շփումները, սակայն, դեռահասների համար այնքան էլ անվտանգ չեն, որքան թվում է, փոխանցում է Planet-today-ը:
Բրաունովսկու համալսարանի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ համացանցային բացասական փորձը նույնպիսի ազդեցություն է ունենում երիտասարդների վրա նաեւ համակարգչից հեռու՝ իրական կյանքում: Ըստ որում՝ դա վերաբերում է եւ՛ վիրավորանքներին, եւ՛ գռեհկաբանությանը, եւ՛ թյուրըմբռնմանը, եւ՛ նույնիսկ անցանկալի շփումներին:
Ամբողջ հարցն այն է, որ փոխվում է վիրտուալ իրականության հանդեպ վերաբերմունքը: Անցյալում է մնում այն տեսակետը, թե այն ամենին, ինչ կատարվում է համացանցում, չպետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա ոչ մի նշանակություն չունի: Այո՛, անմիջաբար վիրավորողին դեռահասը չի տեսնում, բայց դրա հետեւանքով առաջացած ապրումները պակաս իրական չեն դառնում:
Հետազոտության ուշագրավությունն այն է, որ հետեւել են միեւնույն երիտասարդներին, սակայն կյանքի տարբեր փուլերում. 2002 թվականին, երբ սոցցանցեր դեռեւս չկային, եւ ներկայումս, երբ դրանք արդեն երեւան են եկել:
Ստացված արդյունքներն ակներեւորեն ցուցադրում են, որ համացանցային բացասական փորձը մարդկանց վրա կարող է վատ ներգործություն ունենալ:



