Մարգարա գյուղ տանող ճանապարհին «Mercedes E»-ն կողաշրջվել է և բռնկվել
SOCIETYՍեպտեմբերի 10-ին` ժամը 19:56-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 20։08-ին:
Մասամբ այրվել է «Mercedes E» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենայի շարժիչը (վարորդ՝ 1989 թ. ծնված Ն. Փ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Զ.-ը, տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



