Սուդանում երկու ավտոբուսների բախման հետեւանքով 27 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն 27 մարդ է զոհվել, իսկ 40-ից ավելին վնասվածքներ են ստացել Սուդանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, հայտնում է Аs-Sayha-ն:
Միջքաղաքային երկու ավտոբուսների մասնակցությամբ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան երկրի արեւմուտքում՝ մայրաքաղաք Խարտումը եւ Էլ Ֆաշեր քաղաքը միացնող մայրուղու վրա: Առայժմ տարածված տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսներից մեկի վարորդը դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ մեծ արագությամբ դիմային մասով բախվել է հակառակ ուղղությամբ ընթացող երկրորդ ավտոբուսին
Տուժածները, որոնց մեծ մասի վիճակը ծանր է, տեղափոխվել են հիվանդանոցներ: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է մեծանալ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



