Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների համատեքստում»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվել է շահագրգիռ կողմերի ընկալումը Սիրիայում կրակի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ:
Ժնևում կայացած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտողար Ջոն Քերիի բանակցությունները տևել են 14 ժամ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել 5 փաստաթղթի շուրջ` ուղղված Սիրիայում կայունության հաստատմանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



