Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գավառում նորաբաց ռազմական դասարանը եւ փողոցներից մեկը անվանակոչվեցին հերոս զինվոր Արամայիս Ոսկանյանի անունով

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում բացվեց ռազմագիտության դասասենյակ, որն անվանակոչվեց  նույն դպրոցի նախկին աշակերտ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվոր Արամայիս Ոսկանյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մինչ դասասենյակի բացման արարողությունը, դպրոցի դահլիճում բարձր դասարանցիների եւ երգչախմբի ջանքներով կազմակերպվել էր ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված հերոս զինվորին, ով այս տարվա հունվարի 9-ին մարտական դիրքում զոհվել էր հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Արամայիսին նվիրված միջոցառմանը, փողոցի եւ դասասենյակի անվանակոչման արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ մարզպետարանի աշխատազմի ներկայացուցիչներ, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, մայոր Արմեն Սարգսյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, հոգեւոր այրեր, Արամայիսի մայրն ու հայրը, քույրերը, քրոջ որդիներն ու մյուս մտերիմ հարազատներն ու ընկերները, ինչպես նաեւ դպրոցÕ « աշխատակազմը, աշակերտները: Միջոցառումը, որը վերածվեց արիության բաց դասի, մեկնարկեց դպրոցի տնօրենի խոսքերով:

«Արամայիսի կորստյան ցավը բոլոր մայրերիս ցավն է: Արամայիսի հերոսական կերպարը ամենքիս կյանքի ուղեկիցը պիտի դառնա, նրա վառ կերպարը բոլորիս սրտերում լույս կսերմանի: Արամայիսի մահով եւս մեկ անգամ սրբացավ մայր հողը»,- նշեց դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանցյանը:

Հայրենասիրական խոսքերով ու ռազմաշունչ երգերի ուղեկցությամբ, Արամայիսի կարճ ու հերոսական կյանքի հիշարժան կադրերի ու տարբեր տարիքի լուսանկարների ու ռազմական հոլովակների ցուցադրությամբ ներկաները եւս մեկ անգամ հաղորդակից եղան հերոս պատանու ապրած կյանքին ու մարդկային վեհ կերպարին:

Ցերեկույթի մասնակից դպրոցականները բոլորը կրում էին Արամայիսի զինվորական նկարով վերնաշապիկներ:

«Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց նրանք վախկոտ են. հայ զինվոր տեսնելիս մահու չափ սարսափում են: Մենք քաջ ենք, մենք ավելի ուժեղ ենք: Դա մեր առավելությունն է»,- հիշեցին հերոսացած Արամայիսի խոսքերը դպրոցականները ու նրա նկարի առջեւ խոստացան միշտ վառ պահել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսի հիշատակը՝ հանուն հայ երկրի այսօրվա ու վաղվա:

Բաց դասի ավարտին, դիմելով Արամայիս մորը՝ Անուշին, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ազգին նման հերոս որդի պարգեւելու համար:

«Կազմակերպվել էր արիության բաց դաս, որը նվիրված էր հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը չխնայած եւ անմահության գիրկը գնացած հերոս Արամայիսին: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր քաղաքացի այսօր ապրում է մեր Արամայիսների վառ օրինակներով: Այսօր այս դպրոցում դասասենյակ է անվանակոչվել Արամայիսի անունով, որը խթան կհանդիսանա մեր աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Հարգելի ծնողներ, պետք չէ ընկճվել, դուք պետք է ավելի հզորանաք ձեր մնացած զավակներով, այս դպրոցակաÕ �ներով, ովքեր իրենց սրտերում կրում են հերոս Արամայիսի սխրանքն ու կերպարը»,- նշեց Անդրանիկ Հակոբյանը:

Այնուհետեւ Արամայիսի մայրը կտրեց դասասենյակի կարմիր ժապավենը  ու որդու նկարի առջեւ ծաղիկներ խոնարհեց:

 Գավառի քաղաքապետարանի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել էր նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, իսկ հերոս Արամայիսի հատուկ խնամքով ստեղծված հուշանկյունն ու հուշատախտակը հեղինակել էին Արամայիս ընկերները:

«Արամայիսի հերոսական արարքների մասին պատմող նյութերն ու լուսանկարներն իրենց բովանդակությամբ ռազմահայրենասիրական դաստիարակության վառ ու փայլուն օրինակ կծառայեն դասասենյակ մտնող ամեն աշակերտի»,- «Արմենպրես»-ի հետ իրենց մտքերը կիսեցին ներկաները: 

Այնուհետեւ մասնակիցները տեղափոխվեցին Արամայիսի տան բակ, որտեղ բոլոր մասնակիցների ներկայությամբ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցից Արամայիսի տուն տանող փողոցը անվանակոչվեց Արամայիս Ոսկանյանի անունով: Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի օրհնությամբ Արամայիսի հայրը՝ Յուրիկը, եւ հերոսի քրոջ որդին բացեցին Արամայիսի հայրական տան պատին ներկառուցված հուշաքարը՝ «Այս տանն ապրել է հայրենիքի պաշտպանական դիրքերում հերոսաբար զոհված Արամայիս Ոսկանյանը» գրությամբ: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League