Samsung ընկերությունը խորհուրդ է տալիս փոխարինել Galaxy Note 7 հեռախոսները պայթելու սպառնալիքի պատճառով
SOCIETYՀարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Galaxy Note 7 հեռախոսները վաճառքի էին հանվել օգոստոսի 19-ից աշխարհի 10 երկրներում: Ռուսաստանում այն պետք է սկսեին վաճառել օգոստոսի 26-ին, սակայն պաշտոնական բացումը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 16-ը: ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7 հեռախոսների վաճառքը մարտկոցների հավանական պայթյունի պատճառով: Ընկերությունը հայտարարել էր, որ անվճար կփոխարինի բոլոր Galaxy Note 7 հեռախոսները նոր տարբերակներով: Թերություններ ունեցող հեռախոսների վաճառքը դադարեցված է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



