Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Իրանը պատրաստվում է ՌԴ-ի հետ ընդլայնել համագործակցությունը
INTERNATIONAL NEWSԻրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցութունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»,-ասել է Ջահանգիրին:
Նա հավելել է, որ Թեհրանը ցանկանում է Մոսկվայի հետ զարգացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: «Այն, որ Ռուսաստանը փոխանցում է մեզ С-300 համալիրը, վկայում է այն մասին, որ համագործակցությունը զարգանում է»,- ասել է Իրանի փոխնախագահը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



