Երեւանում պայթյունից տուժած 45-ամյա կնոջ աչքը վիրահատել են. վիճակը կայուն է
SOCIETYԵրեւանի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից տուժած 45-ամյա կնոջ վիճակը կայուն է, նա աչքի վիրահատության է ենթարկվել: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է նա:
Կնոջը վիրահատության են ենթարկել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, այս պահին նա չի տեսնում, առաջիկայում պարզ կլինի՝ տեսողությունը կվերականգնվի, թե ոչ: Բացի այդ՝ կինը նաեւ մարմնի տարբեր մասերի ականապայթյունային վիրավորումներ ունի:
Հիշեցնենք, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում sեպտեմբերի 9-ին` ժամը 11.03-ին տեղի էր ունեցել պայթյուն, ինչից 45-ամյա Ն. Գ.-ն տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



