Արթիկում նախընտրական կրքեր են եռում. «Հրապարակ»
POLITICS«Քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանի զարմիկը՝ Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետ Նահապետյանը, փորձում է ճնշումներ գործադրել տարածքային հանձնաժողովի անդամների, Արթիկի առևտրականների վրա՝ նրանց «հուշելով», թե ում պետք է իրենց ձայնը տան ընտրությունների ժամանակ։ Որոշ տնտեսվարողներ արդեն իսկ տուգանվել են, օրինակ, «Ույուտ» ՍՊԸ տնօրեն Արտակ Հարությունյանը՝ 40 մլն. դրամի չափով։ Ուշագրավ է, որ Նահապետյանը 2 անգամ հեռացվել է համակարգից, ապա վերականգնվել։ Արթիկում հոկտեմբերի 2-ի ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, որն Արթիկի նախկին քաղաքապետի եղբայրն է, և պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որին սատարում է ՀՀԿ-ն։ Նրանք միմյանց դեմ պայքարում են դեռևս նախկին ՏԻՄ և ԱԺ ընտրություններից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



