Արցախի պողոտայի 18ա շենքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտա թիվ 18ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ թիվ 29 բնակարանի պատշգամբում (պատկանում է Վ. Ծ.-ին) 3 կգ տարողությամբ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով. ջերմահարվել է պատշգամբի փրփրապլաստե թիթեղը՝ 0,2 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել ՝ 17.08-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



