Օբամա. ԱՄՆ-ն երբեք ԿԺԴՀ-ն չի ճանաչի որպես միջուկային տերություն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները, հայտնում է Reuters-ը:
Նա միջուկային փորձարկումները գնահատել է որպես անվտանգությանը եւ միջազգային խաղաղությանն ուղղված «մահացու սպառնալիք»: Օբաման հավելել է, որ կշարունակի Միացյալ Նահանգների գործընկերների հետ աշխատել Փհենյանի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու ուղղությամբ:
«Եթե անկեղծ խոսեմ, ԱՄՆ-ն երբեք Հյուսիսային Կորեային չի ճանաչի որպես միջուկային տերություն», — հայտնել է նա:
Նա հավելել է, որ հատուկ քայլեր են մշակվում, որոնց նպատակն է` Հյուսիսային Կորեային ցույց տալ, որ մոտ ապագայում ի հայտ կգան Հյուսիսային Կորեայի կառավարության վտանգավոր գործողությունների իրական հետեւանքները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



