Կյանքի 83-րդ տարում մահացել է հայ մեծանուն բարերար Վահագն Հովնանյանը
SOCIETYԿյանքի 83-րդ տարում մահացել է հայ մեծանուն բարերար, սփյուռքահայ գործիչ Վահագն Հովնանյանը: Մահվան եւ հուղարկավորության անցկացման հետ կապված այլ մանրամասներ ընտանիքի անդամներն առայժմ չեն հրապարակել: Հայտնի է միայն, որ գործարարը վերջին շրջանում տառապում էր քաղցկեղով:
Հայաստանի անկախության տարիներին տեղափոխվելով հայրենիք' նա բիզնես ոլորտում մեծածավալ գործունեություն է ծավալել, իսկ նրա բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
1998-ից Երևանում նրա հովանավորչությամբ կառուցվել է «Վահագնի» թաղամասը: Նրա հովանավորությամբ մայրաքաղաքում կառուցվել է նաև Սուրբ Աննա եկեղեցին:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



