«Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում կհնչի հայկական հոգևոր երաժշտություն
SOCIETYՍեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվում է «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, փառա տոնի շրջանակում կներկայացվի նաև հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերին 11-ին: Հայկական հոգևոր երաժշտության լավագույն նմուշներ կկատարի Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Որպես մենակատար հանդես կգա Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը:
Համերգի խորհրդատուն է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննսիյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



