ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդին
POLITICSԲելառուսի մայրաքաղաք Մինսկում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստը, որին մասնկացել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Ե. Ավագյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը հանդես է եկել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության նկատմամբ դատախազական հսկողություն» թեմայով զեկույցով:
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազները քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողությանը վերաբերող հարցեր, ուսումնասիրել են հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, ընտրությունների ժամանակ օրինականության պահպանման վերաբերյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



