Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


13 հայկական ստարտափերի բիզնես գաղափարներից 3-ը կմասնակցեն Եվրոպայում ամենախոշոր ակսելերացիոն ծրագրին

SOCIETY

Climate Launchpad Հայաստան ծրագրի շրջանակում, որը  միտված է բացահայտելու եւ խրախուսելու մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում գործող հայկական ստարտափներին, 13 ներկայացված գաղափարներից 3-ը կներկայացվեն Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը կայանալիք Climate Launchpad ծրագրի եվրոպական եզրափակիչ մրցույթին:

Այս մրցույթում առաջին երեք հաղթող թիմերին կտրվեն 10000, 5000, եւ 2500 եվրո դրամական պարգեւներ, եւս 10 ստարթափներ հնարավորություն կունենան մասնակցելու CLIMATE-KIC ակսելերացիոն ծրագրին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ողջունեց ծրագիրը` ընդգծելով վերջինիս կարեւորությունը տնտեսության առաջխաղացման համար:

«Շատ ողջունելի է, որ այս  մրցույթին հնարավորություն է տրվում թիմերին մասնակցել գաղափարի մակարդակով, որովհետեւ հիմնականում հենց գաղափարն է, որ տնտեսության շարժիչ ուժն է: Սա նաեւ հնարավորություն է տալիս, որ հայկական միտքն ի ցույց դրվի եվրոպական երկրներին, եւ ես գրեթե վստահ եմ, որ  հաղթող 3 մասնակիցներն իրենց տեղը կգտնեն եւ կնպաստեն տնտեսական աճին իրենց գաղափարի ներդրմամբ:  Հուսով եմ նաեւ,  որ այն թիմերը, որոնք այդ եռյակում չեն լինի, կշարունակեն պայքարել  իրենց մտքերն ի կատար ածելու եւ տնտեսության ճյուղերում ներդնելու Õ �ամար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց   էմիլ Տարասյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ  էներգետիկայի ոլորտը եւ կլիման ուղղակիորեն կապված են միմյանց հետ:

«Արտանետումների 70 տոկոսը Հայաստանում  էներգետիկայի արդյունքն է`  նկատի ունենալով տրանսպորտը, բնակարաններում օգտագործվող էլեկտրաէնեգիան, գազը,  եւ այլն: Բնական է, որ էներգետիկայի դերը կլիմայի փոփոխության գործում առանցքային է: Մենք մեր էներգետիկ քաղաքականության կարեւորագույն անկյունաքարերից մեկն ենք համարում էներգախնայողությունը, որի խթանման ուղղությամբ տարբեր քայլեր ենք ձեռնարկել  եւ հանրային, եւ մասնավոր սեկտորում: Այդ իսկ պատճառով կարեւոր ենք համարում նոր տեխնոլոգիաների զարգացումը եւ մասնավոր սեկտոր ներգրավո ւմը այդ գործընթացներին: Ցանկանում ենք ծանոթանալ այդ  գաղափարներին եւ աջակցել, բերել ինչ-որ տրամաբանական արդյունքի»,- ասաց Հայկ Հարությունյանը:  

Աննա Սիմոնյանը ներկայացնում է C-GLASS ստարթափ թիմը, որն առաջարկում է  ապակու վրա էներգախնայող թաղանթի նստեցման նոր տեխնոլոգիա, ինչը թույլ  կտա խնայել 90 տոկոս էներգիա:

«Մեր թիմը բաղկացած է 3 հոգուց: Թիմի ավագ Ժոզեֆ Փանոսյանը երկար տարիներ է` փորձել է նմանատիպ հատկություններ ունեցող թաղանթ ստեղծել, որը նաեւ ունի ավելի էժան պատրաստման եղանակ: Թիմի հնարավորությունները բարձր եմ գնահատում, քանի որ եթե կարողանանք փոխել բոլոր շենքերի ապակիները, ապա այդ դեպքում իրոք հնարավոր կլինի խնայել էներգիա: Մեկ միջին չափի տան համար մենք կկարողանանք խնայել 682 կգ ածխաթթու գազ, իսկ մոտ 1 հինգ հարկանի շենքի համար տարեկան 50 տոննա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրի մասնակիցÕ ¨:

SmarterWheels ստարթափ թիմն էլ առաջարկում է 95 տոկոս ռետինի օգտագործման նվազեցմամբ գործող անվադողեր: Գաղափարն, ըստ թիմի անդամ Սուրեն Էդիլյանի, առաջինն է աշխարհում:

«Անիվները չունեն օդային բարձիկ եւ հետեւաբար չեն ծակվում, ինչպես նաեւ բեռնատարների դեպքում հնարավորություն ունեն կշռել բեռը առանց հավելյալ կշեռքների»,- նշեց ստարթափ թիմի անդամը: ա

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League