Հյուսիսային Կորեան միջուկային ռումբ է փորձարկել
INTERNATIONAL NEWSBlognews.am-ը գրում է.
Աշխարհը ցնցված է: Հյուսիսային Կորեան իրականացրել է երկրի պատմության մեջ սեփական արտադրության՝ թվով հինգերորդ ԶՈԶ-ի՝ միջուկային զենքի փորձարկումը: Այս փաստը հաստատել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները: Համապատասխան հայտարարությունը հեռարձակվել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ:
«Փորձարկումն անցկացվել է երկրի հյուսիսում գտնվող զորավարժարանում, որի ընթացքում պայթեցվել է միջուկային ծրագրի պատմության մեջ ամենահզոր մարտագլխիկը», - տեղեկացնում է BBC-ն:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն պաշտոնապես շնորհավորել է ռումբի ստեղծմամբ զբաղվող գիտնականներին:
Ռումբի թեսթավորման մասին տեղեկությունը հաստատել են Ճապոնիան և Հարավային Կորեան: Այս փաստը ոտքի է հանել քաղաքկիրթ ողջ հասարակությանն ու առիթ դարձել տարբեր երկրների ղեկավարների կողմից հղված անհանգստության նոտաների:
ՄԱԿ-ը ևս անհանգստացած է այս փաստով և հայտարարել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի



