Երևանի քաղաքապետարանը սահմանված ժամկետներում պատասխանել է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող «Մեկ պատուհան» գրասենյակներում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից և իրավաբանական անձանցից 2016թ. հունվարից մինչ սեպտեմբեր ստացվել է 98.815 դիմում և գրություն, այդ թվում թեժ գծերով բարձրացված ու փաստաթղթային ընթացք տրված հարցերը: Ստացված փաստաթղթերի առնչությամբ աշխատակազմի և կառուցվածքային ստրաբաժանումներին տրված բոլոր հանձնարարականները կատարվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Շատ դեպքերում պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետի զգալի կրճատումով: Նշենք նաև, որ թեժ գծերով բարձրացված հարցերին պատասխանելու համար սահմանված է մեկօրյա ժամկետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքացիներին տրամադրվող պատասխանների սպառիչ և հիմնավորված լինելու նկատմամբ: Բացի այդ, մշտապես աշխատանքներ են տարվում «Մեկ պատուհան» սկզբունքով համաքաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:



