Կուտականում գայլերի հարձակման հետեւանքով պատճառված վնասը գերազանցում է 3 միլիոն դրամը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Կուտական գյուղում սեպտեմբերի 5- ի երեկոյան գայլերի ոհմակի հարձակման հետեւանքով 277 գլուխ ոչխարի հոտից սատկել էին 35 գլուխ գառ եւ ոչխար, անհետացել՝ 90 գլուխ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կուտականի գյուղապետ Ահարոն Աբրահ ամյանը, սեպտեմբերի 5- 9-ի դրությամբ անհետացած 90 գլուխ ոչխարներն ու գառներն այդպես էլ չեն հայտնաբերվել:
«Գյուղովի որոնում ենք, մեզ օգնում են նաեւ փրկարարներն ու սահմանապահները: Հանդերում, գյուղից որոշակի հեռավորությամբ գտնվել է ոչխարների 5 հոշոտված մարմին, որոնք վերածվել են լեշերի: Մնացած գլխաքանակն այդպես էլ չհայտնաբերվեց: Մարդիկ արդեն կտրել են իրենց հույսերը: Եթե հաշվում ենք շուկայական միջին գներով, ապա գայլերի հարձակումից մեր տնտեսությունները կրել են մոտ 3 միլիոն 250 հազար դրամի վնաս»,-ներկայացրեց գյուղապետը:



