Ուզբեկստանը կշարունակի ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու քաղաքականությունը. Միրզիյոեւ
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանը կշարունակի ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու քաղաքականությունը, ինչպես նաեւ թույլ չի տա իր տարածքում այլ պետությունների ռազմակայանների տեղաբաշխումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Շավաթ Միրզիյոեւը՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանի Օրենսդիր ժողովի եւ Սենատի (ստորին եւ վերին պալատներ) համատեղ նիստում: Իր ելույթում, որի տեքստը ներկայացրել Է Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությունը, նա նշել Է պետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:
Միրզիյոեւը հատկապես կաերւորել Է հարաբերությունների զարգացումը «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ, որի հետ են կապված հանրապետության ազգային շահերը»: Դրա հետ մեկտեղ նա ուշադրություն Է դարձրել «ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունների» զարգացման եւ «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական կապերի հետեւողական զարգացման ու համակողմանի ամրապնդման» առաջնային դերը:
Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հիշեցրել, որ «մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնային նշանակությունը պահպանում Է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համակողմանի, փոխշահավետ եւ կառուցողական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ հայտարարել Է, որ երկիրն առաջվա պես շահագրգռված Է «Չինաստանի հետ համակողմանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



