Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ցուլերին սպասվում է ևս մեկ անհանգիստ օր. Սեպտեմբերի 9-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում կանգ առնել ճանապարհի կեսին, առավել ևս` կորցնել վճռականությունը` գտնվելով նպատակակետից մի քանի քայլ հեռավորության վրա: Օրը պահանջում է ակտիվ դիրքորոշում, ստիպում է ուղղել երթուղին, ըմբռնողություն դրսևորել, օգտվել այլընտրանքներից: Եթե ուղիղ ճանապարհը փակ է, ստիպված կլինեք շրջանցիկ ուղի գտնել: Հնարավոր են բյուրոկրատական քաշքշուկներ, բարդ պահեր ճանապարհին:

Ցուլ

Ցուլերին սպասվում է ևս մեկ անհանգիստ օր: Շատ նախաձեռնություններ հարկադրված կլինեն: Նույնիսկ եթե գործընթացներն անձամբ ձեզ հետ կապ չունեն, կարող եք ներգրավվել դրանց: Արժե ուշադիր լինել, որպեսզի չտրվեք ընդհանուր տրամադրությանը և ավելորդ կորուստներ չկրեք: Եթե իրադրությունն իսկապես կրիտիկական է, ստիպված կլինեք հավաքել բոլոր ուժերը, այլապես կդառնաք հանգամանքների և արտաքին ուժերի խաղալիքը:

Երկվորյակ

Երկվորյակներին դժվար կլինի հեռու մնալ իրադարձություններից: Բացառված չէ, որ դրանցից որոշներում ներքաշվեք ի հեճուկս ձեր ցանկության: Օրը պայմաններ է ստեղծում սուր բանավեճերի, անհատական և խմբակային կոնֆլիկտների, մրցակցային պայքարի համար: Խնդիր կարող է դառնալ գաղափարական անհաշտությունը, տնային գործերում, իրավական դաշտում, մասնագիտական ոլորտում հիմնարար հարցերի շուրջ կայուն տարաձայնությունը:

Խեցգետին

Խեցգետինները ստիպված կլինեն գործել ըստ իրավիճակի, շտապ լուծել բարդ առաջադրանքներ: Բացառված չէ, որ կյանքի լարված ռիթմը հնարավորություն չտա հաճելի զբաղմունքներին տրվելու համար, կրճատի հանգստի, ընդմիջման ժամանակը: Հնարավոր են սուր իրավիճակներ ճանապարհին, վեճեր գործընկերների, ղեկավարության հետ: Ձեզ կամ շրջապատից ինչ-որ մեկին կարող է անհետաձգելի օգնություն պետք գալ:

Առյուծ

Այսօրվա հակասական իրադրություններում Առյուծները կարող են կորցնել վստահությունը, ինչը, սակայն, շատերին չի խանգարի կյանքի կոչել իրենց ծրագրերը: Օրը դրական նոտայի վրա ավարտելու համար արժե պահպանել գլխավոր նպատակի վրա կենտրոնացումը: Եթե չափից դուրս տպավորվող եք, կամ կաղում է ձեր համակարգային մտածողությունը, շեղող գործոնները կարող են ձեր ուշադրությունը կենտրոնացնել երկրորդական հարցերի վրա:

Կույս

Կույսերին սպասվում է դինամիկ, կոնֆլիկտային օր: Ստեղծված հանգամանքներում ավելի լավ է արագ արձագանքել, քանզի դանդաղելու հետևանքները կարող են կրիտիկական լինել: Գործել ավելի լավ է ըստ հանգամանքների, քանզի ձեր ճաշակով գործելու փորձը կարող է միայն ավելացնել հոգսերը: Հնարավոր է ուժերի կտրուկ անկում: Արժե ավելի մանրակրկիտ ընտրել ձեր մտքերն ու խնդրանքներն արտահայտող բառերը, այլապես շրջապատի արձագանքը սուր կլինի:

Կշեռք

Կշեռքների համար օրը կարող է հոգսառատ լինել, սակայն ջանքերն իզուր չեն կորչի: Կարող եք օրն անցկացնել ճանապարհին, ձեզ համար նորովի բացահայտել մի շարք վայրեր, իրեր, ուղղություններ: Հանգամանքները կամ կոնկրետ մեկը կարող են ձեզ դրդրել արկածախնդրության, ստիպել մտածել ավելի համարձակ: Այդ դեպքում ավելի լավ է նախապես հաշվի առնել կողմնակի էֆեկտների հավանականությունը, այդ թվում` կապված առողջության և անվտանգության հետ:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում աչք փակել թույլ տրված սխալների վրա: Նախնական հաշվարկները կարող են չափազանցված լինել: Հնարավոր է, որ հաշվի չեք առել արտաքին հանգամանքները և ընդհանուր միտումները, թերագնահատել եք հակառակորդի տաղանդները կամ չափից դուրս մեծ հույս եք դրել ձեր ուժերի վրա: Սխալները կրիտիկական չեն լինի, եթե նախապես անվտանգության միջոցներ եք ձեռք առել, հակառակ դեպքում` ստիպված կլինեք հարկադրված տհաճ քայլի գնալ:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հակված չեն զիջել մարդկանց և հանգամանքներին, նախընտրում են արհամարհել հեղինակավոր կարծիքը և շարժվել սեփական ուղով: Արժե ժամանակին կանգ առնել, եթե նման մարտավարությունը հղի է կորուստներով: Կոնֆլիկտները հարթելու և դրանցից խուսափելու համար կարող է անհրաժեշտ լինել պերճախոսություն, համոզելու ունակություն: Տեխնիկական մասով վճռական կլինի վարպետությունը, չի խանգարի անվտանգության կանոնների իմացությունը:

Այծեղջյուր

Ակտիվ և հետաքրքրասեր Այծեղջյուրներին այս օրը մղում է արկածախնդրության: Լարված աշխատանքային ռիթմ է սպասվում սպասարկման ոլորտում աշխատողներին: Դժվար կլինի նոր վայրերին հարմարվելու գործընթացը: Ազարտը և հոգևոր վերելքը կարող են հանգեցնել ուժերի գերծախսի, սխալների, գերհոգնածության, քրոնիկ հիվանդությունների սրման: Չարժե անել ավելին, քան պահանջում է պարտքը, հարկադրում են հանգամանքները:

Ջրհոս

Ջրհոսներին կարևոր է ժամանակին տեսնել իրենց և ուրիշների հնարավորությունների օբյեկտիվ սահմանը, ինչպես նաև ճիշտ գնահատել պահի ընդհանուր միտումները: Ավելորդ տարվածությունն այսօր կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: Ձեզ հետ չհամաձայնողների հետ վիճելու փոխարեն ավելի լավ է լսել դիտունակ մարդկանց կառուցողական քննադատությունը: Կարելի է վստահել նշանների սեփական համակարգին, եթե համոզվել եք դրա ճշմարտացիությանը:

Ձկներ

Այսօրվա իրադարձությունները Ձկներին կօգնեն ստուգել իրենց և իրենց համոզմունքների ամրությունը, ազատվել ավելորդից: Հնարավորություն կա ազատվելու թվացյալ դաշնակիցներից և կեղծ հեղինակություններից, համոզմունքների համակարգում գտնել սխալը: Առաջին պլան դուրս կգան ձեր բնավորության ոչ լավագույն գծերը, ինչը հատկապես հավանական է մրցակցության կամ գաղափարական տարաձայնությունների պայմաններում:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome