Ֆրանսիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք կին է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք կին է ձերբակալվել: Երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը լրագրողներին հաղորդել է, որ կանայք Փարիզում «անխուսափելի եւ բռնի» հարձակում են ծրագրել:
CNN-ի փոխանցմամբ՝ նախարարը նրանց ծայրահեղականներ է կոչել:
Ձերբակալությունն իրականացվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ հայտնաբերված գազի բալոններով լի մեքենայի հայտնաբերման գործի շրջանակում:
Ոստիկանության գործողության ընթացքում մեկ իրավապահ դանակի վիրավորում է ստացել, վիրավորվել է նաեւ ձերբակալված կանանցից մեկը:
Կազնյովի հաղորդմամբ՝ ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ կանայք զինված են եղել դանակներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



