Թովմասյանը չասաց՝ ինչ չի ստացվել նախկին վարչապետի մոտ
POLITICSՀՀԿ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում գործադիր մարմնի նիստին մասնակցող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ նոր Սահմանադրության համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, ցանկացած կառավարություն, որ կլինի այդ պահին, ևս հրաժարական կտա:
Անդրադառնալով վարչապետի վերաբերյալ նոր Սահմանադրության այն պահանջին, որ նա պետք է վերջին 4 տարիներին անընդմեջ բնակված լինի Հայաստանում, Թովմասյանն ասաց, որ այդ պահանջն ուժի մեջ կմտնի ԱԺ ընտրություններից հետո: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության ընդունումը քաղաքական նոր մշակույթ է բերել: «Իմ կարծիքով՝ դուք այսօր արդեն իսկ տեսնում եք այդ մշակույթի որոշակի դրսևորումներ: Արդյոք տեսե՞լ էիք Վանաձորի և Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքական պայքար, իսկ այսօր ականատես եք լինում քաղաքական պայքարի»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
Խոսելով պաշտոնաթող վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումների մասին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծեց. «Ամբողջ ընթացքում աշխատել եմ, կարող եմ ասել հետևյալը. Հովիկ Աբրահամյանն իր գործունեության ընթացքում փորձել է լինել բաց, անկեղծ, անել այն հնարավորը, ինչն այդ պահին կարող էր անել:Որքանով է դա ստացվել, թող հանրությունը որոշի»:
Լրագրողի հարցին՝ ի՞նչ չի ստացվել վարչապետի մոտ, Հ. Թովմասյանը չպատասխանեց՝ հորդորելով դիմել Հովիկ Աբրահամյանին:
Լևոն Փանոսյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



