Ամեն ինչ կանեմ՝ արդարացնելու համար այս վստահությունը. Կարեն Կարապետյան
POLITICSTert.am-ը գրում է.
ՀՀԿ խորհրդի նիստում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար:
ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



