Թուրքիայում ավելի քան 11 հազար ուսուցիչ հեռացվել է աշխատանքից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կրթության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն 11 հազար 285 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից:
Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվականը:
Աշխատանքից հեռացված ուսուցիչները մեղադրվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցության մեջ:
Կրթության ոլորտում հետախուզական գործողությունները շարունակվում են, եւ որոշ տեղեկությունների համաձայն` աշխատանքից հեռացվող ուսուցիչների թիվը կարող է հասնել 14 հազարի:
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի տարբեր ոլորտներում ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում, որոնք հիմնականում ուղղված են գյուլենականների եւ PKK-ականների դեմ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



