Եվրախորհրդի ղեկավար Տուսկը հորդորել Է Մեծ Բրիտանիային՝ արագորեն դուրս գալ ԵՄ-ից
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Լոնդոնում կայացած զրույցի ժամանակ կոչ Է արել Միացյալ Թագավորությանը՝ «որքան կարելի Է արագ դուրս գալ ԵՄ-ից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տուսկին մոտ անգնած ողբյուրի:
Ընթացիկ տարվա հունիսին կայացած հանրաքվեում բրիտանացիների մեծամասնությունը քվեարկել Է ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Մեյն, իր հերթին, ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիային ժամանակ Է հարկավոր բանակցություններին պատրաստվելու համար, ուստի ինքը մինչեւ այս տարվա վերջը չի գործարկի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, այսինքն՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ պաշտոնական ծանուցումը Եվրամիության ղեկավարությանը կուղարկվի 2017 թվականի սկզբից ոչ շուտ:
Վարչապետը նաեւ ընդգծել Է, որ ընդհուպ մինչեւ միավորումից դուրս գալը Մեծ Բրիտանիան կշարունակի ամբողջովին կատարել ԵՄ-ի անդամ երկրի գործառույթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



