Երևանում կայանալիք համաժողովի քննարկման հիմնական հարցը կլինի ԵԱՏՄ-Իրան- Հայաստան տնտեսական համագործակցությունը
POLITICSԵրևանում սեպտեմբերի 19-22 անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը,որի շրջանակում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Հայաստան՝ որպես դարպաս մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում նշեց, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ-Իրան-Հայաստան հնարավորություններին, ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 200 բարձրաստիճան պատվիրակ:
«Համաժողովն իրական հնարավորություն է հայկական ապրանքների հետ անմիջականորեն ծանոթանալու համար: Ակնկալվում է, որ այն կխթանի արտահանման ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Համաժողովի կազմակերպման համար կառավարությունը հատկացրեց գրեթե 27 մլն դրամ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



