Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Պետությունը վերանայել է սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում է կայացվել վերանայել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտային վիրահատության` ատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում։ Մուրադյանի խոսքով` այսօր էլ երկիրն ապահովված է լավագույն մասնագետներով, անհրաժեշտ բժշկական տեխնոլոգիաներով, իսկ որ ամենակարևորն է` տարիների ընթացքում հաստատվեց, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ սրտի վիրահատական ծառայություններ։

«Շուրջ 20 տարվա ընթացքում, զարգացնելով Հայաստանի Հանրապետությունում սրտի վիրահատական ծառայությունները, 1 մասնագիտական կենտրոնից այսօր արդեն իսկ 11 բժշկական կազմակերպությունում առկա են ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքներ: Նամանավանդ, որդեգրելով կառավարության մարզերի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը, վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում իրականացնող 11 բժշկական կենտրոնից երկուսը գործում են Շիրակի և Սյունիքի մարզերում: Ելնելով ստեղծված իրավիճակից` հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանություն իրականանող բժշկական կազմակերպությունների քանակի ավելացումը, մարդկային ներուժի բավարար ապահովվածությունը ոլորտում, ինտերվենցիոն սրտաբանության դեպքերի քանակի տարեցտարի աճը, պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների հերթագրումների ավելացումը և հիվանդների աճող արտահոսքը հարևան երկիր (ներկա պահին, ըստ մեր տեղեկությունների, 2016 թվականին Վրաստանի Հանրապետությունում ստենտավորվել են 49 հիվանդ, սակայն տեղեկատվությունը համարում ենք ոչ լիարժեք), ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվեց որոշում սրտաբանական ծառայությունն երի գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մուրադյանը:

Նախարարի խոսքով` դեռևս 2015 թվականի «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը ներդնելու ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են տնտեսագիտական հաշվարկներ ոչ դեղապատ ստենտի տեղադրման գնի վերաբերյալ: Ծրագիրը հաստատվել է 700 հազար  դրամի շրջանակներում` մեկ դեպքի փոխհատուցմամբ, գործող 1 մլն 100 հազար դրամի փոխարեն, որից հետո պարբերաբար անցկացվել են սահմանված կարգով քննարկումներ` դեղապատ և ոչ դեղապատ ստենտների տեղադրման գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ : Արդյունքում, վերանայվել են պետական պատվերի փոխհատուցման առաջարկվող գները: Ըստ Մուրադյանի` վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ, որը նույն ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավորություն կտա շուրջ 30 դեպքով ավելացնելու փոխհատուցվող սրտի վիրահատական միջամտությունների թիվը:

Ըստ նրա` հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվում է «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղը: Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության արտադրության դեղի ներկրման գինը մինչ օրս եղել է 18,72 (ներառյալ ԱԱՀ) եվրո կամ 9950 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մանրածախ օղակներում վաճառվում է 10530-12000 դրամով: 2016 թվականի սեպտեմբերի 7-ի Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցչության կողմից ստացվել է գրություն Պլավիքս 75 մգ N 14 դեղի նոր գնային առջարկի վերաբերյալ` նոր խմբաքանակի ներկրման գինը կկազմի 7,89 եվրո (ներառյալ ԱԱՀ) կամ 4210 դրամ (ներառյալ ԱԱՀ):Р

«Բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է վերանայել վճարովի ծառայությունների գները` այն համահունչ դարձնելով պետական պատվերով մատուցվող ծառայությունների գներին:

Առաջինը արձագանքել են «Գյումրու բժշկական կենտրոն»-ը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը»: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ:

Իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալում ենք, որ բնակչության համար կապահովվի սրտային ծառայությունների մատչելիություն, կնվազեն հերթագրումները, երկրից հիվանդների արտահոսքը, կբարելավվեն սրտանոթային հիվանդությունների մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշները: Իսկ, որ ամենակարևորն է, կբարձրանա բնակչության կողմից սրտի վիրահատական ծառայությունների մատուցման վերաբերյալ գոհունակությունը»,- ասաց Մուրադյանը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine