ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում կանցկացվի 2017 թվականի մայիսին
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի կունենա Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Երկօրյա այցով Վրաստանում Է գտնվում Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի հետ կապված ամենակարեւոր միջոցառումներից մեկը երկրի համար, որը նրա անդամը չԷ: Դա, որոշ առումով, կլինի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակությունը»,-հայտարարել Է Ուսուպաշվիլին՝ դիմելով Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



