Հովիկ Աբրահամյանը կմնա քաղաքական գործընթացներում. Մանվել Բադալյան
POLITICSՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անակնկալ չի եղել, քանի որ վերջին օրերին մամուլը վստահորեն գրել է այդ մասին:
«Արդեն խոսում էին այդ մասին, չէի ասի, թե անկանկալ էր, ԶԼՄ-ները շատ վստահ էին գրում: Սոցիալ-տնտեսական առումով այնպիսի իրավիճակ է մեր հասարակության մոտ, որ դժգոհությունները հասկանալի են: Սակայն մի կախարդական փայտիկով այդ ամենը լուծել հնարավոր չէ: Ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բադալյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ ընկճվածություն չի նկատել Հովիկ Աբրահամյանի մոտ և կարծիք հայտնեց, որ վերջինս կմնա քաղաքական գործընթացներում: Բադալյանն ընդգծեց նաև, որ ձեռնպահ կմնա ավելին ասելուց և ավելացրեց, որ քաղաքական գործընթացները երկրում միշտ էլ ենթադրում են փոփոխություններ, թարմացումներ: «Քաղաքական պաշտոնյաները պետք է գան և գնան, դա նորմալ պետք է համարել»,- եզրափակիեց Բադալյանը:



