Արծվիկ Մինասյանը և Գաբրիել Ղազարյանն անդրադարձել են կառավարության հրաժարականի մասին լուրերին
SOCIETYՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ էկոնոմիկայի նախարարներ Գաբրիել Ղազարյանը և Արծվիկ Մինասյանը կառավարության և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկություններ ստացել են զանգվածային լրատվական միջոցներից:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մինչև կառավարության հերթական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին լուրերին մամուլից է տեղեկացել: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով հարցին, թե արդյոք Դաշնակությունը կպահպանի իր պորտֆելները` Մինասյանը նախ արձագանքեց, թե տեղեկություններ չունի, իսկ հետո էլ հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ պատճառ կա՞ չպահպանելու:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



