Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարման արվեստը` առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովի աչքերով

SOCIETY

 Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադիր, ղեկավար և առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովը՝ իր հեղինակային «Կառավարման Արվեստը» սեմինարով Հայաստանում կայցելի սեպտեմբերի 17-18-ին:

Վլադիմիր Տարասովը նաև Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների առաջատար փորձագետն է մենեջմենթի ոլորտում՝ SEREPUTATION ընկերության վարկանիշով, մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ:

Տարածաշրջանում բիզնես մենեջմենթի և  թրեյնինգների մշակույթի մի շարք առանձնահատկությունների մասին«Արմենպրես»-ը զրուցել է Վլադիմիր Տարասովի հետ:

– Վլադիմիր, ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում ընկերությունները ղեկավարելու առանձնահատկությունների և ժամանակակից մենեջմենթի մասին:

 Բարդ հարց է: Պետք է հավաքել բոլոր տպավորություններն ու վերլուծել դրանք: Բայց եթե խոսենք ուղղակի իմ վերջին տպավորությունների մասին, ապա այսպես կասեմ՝ դրանք ծանր են և հիմնականում կապված են խոշոր բիզնեսի հետ: Նախևառաջ, նման ընկերություններում շատ է անարդյունավետությունը: Պատճառը համակարգն է, որում մարդիկ շատ են. յուրաքանչյուրն աշխատում է իր փոքր հատվածում, և բավականին հեշտ է աննկատ մնալ: Ի նկատի ունեմ, որ եթե որևէ մեկը լավ չի աշխատում, դա միանգամից նկատելի չէ: Իսկ քանի որ աշխատակիցները արագ են փոխվում, ստացվում է, որ հին չնկատվող վա տ աշխատողներին փոխարինում են նորերը: Ընդ որում՝ ղեկավարները տեղյակ չեն, թե ինչպես են այդ մարդիկ հաղորդակցվում հաճախորդների կամ գործընկերների հետ: Ահա այստեղ բավականին աշխատելու տեղ կա՝ իմանալու համար, թե ինչպես են իրականում աշխատակիցները փոխգործակցում գործընկերների և հաճախորդների հետ: Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդ յունքների վրա:

– Դուք արդեն շուրջ 30 տարի է վարում եք բիզնես-թրեյնինգներ:  Ձեր դպրոցն է անցել ձեռներեցների մի քանի սերունդ: Կարո՞ղ եք նշել այդ սերունդների առանձնահատկությունները: Ինչպե՞ս են փոխվում բիզնես մենեջմենթով զբավող մարդիկ ժամանակի ընթացքում, և ինչո՞վ են առանձնանում նրանք, ովքեր այսօր կան այդ ոլորտում:

– Նախորդ դարի 80-ականների երկրորդ կեսին ձեռներեցները սովորական խորհրդային ղեկավարներ էին, ովքեր ուզում էին նոր գիտելիքներ ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ աշխատում էին հեռու մնալ այդ գիտելիքների «վիճելի գաղափարական երանգներից»: Այնուհետև նրանց ավելացան նորերը, ովքեր նաև մեր Դպրոցի շնորհիվ ակտիվ մուտք գործեցին շուկայական տնտեսություն: 90-ականներին Դպրոցի լսարանը համալրվեց բազմազան և բավականին վառ անհատականություններով՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով: Սակայն 90-ականների վերջին ունկնդիրների շերտավորումը սկսեց համահարթեցվել, զանգվ ածը դարձավ ավելի քաղաքակիրթ, բայց, ցավոք, պակաս ինքնատիպ:  Չնայած ընդհանուր կրթվածության մակարդակը դեռ բավարար չէ, բայց այս հազարամյակում եկողները արդեն ավելի կրթված են, ավելի մոտ տեխնոլոգիաներին, ավելի կանխատեսելի և ավելի նման մեկը մյուսին:  Բայց շուտով նրանց փոխարինելու կգա մի փոքր ռոբոտացված «թվայնացված» սերունդը…

– Ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, ովքեր ամիսներ և նույնիսկ տարիներ են ծախսում կրթության ավանդական ձևերի վրա, գտնում են, որ մեկ կամ երկու օր տևողությամբ թրեյնինգը կարող է ոչ պակաս օգտակար և կիրառելի լինել: Ինչի՞ շնորհիվ է լավ բիզնես-թրեյնինգը արդյունավետ, ինչու՞մ է գաղտնիքը:

– Գաղտնիքը պարզ է: Ավանդական ձևերում դասավանդողների մոտիվացիան ավելի շատ կապված է գործատուի հետ հարաբերություններ կառուցելու հետ, իսկ կարճ բիզնես-թրեյնինգների դեպքում, որտեղ լսարանը ինքն է վճարում իր կրթության համար, մոտիվացիան անմիջականորեն կապված է շուկայի հետ: Առաջին դեպքում բավարար է նույնիսկ սովորական թխվածքաբլիթը, որում գրեթե չամիչ չկա, իսկ երկրորդում՝ հենց թխվածքաբլիթի մեջից հանած չամիչն է կարևորվում:

– Ձեր մեթոդները արևմուտքում լավ ընդունելության են արժանացել: Ինչու՞մ է կայանում, ըստ Ձեզ, դրանց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը:

– Մեր մեթոդների յուրահատկությունն այն է, որ դրանք ստիպում են ունկնդիրներին ոչ թե խաղալ, ոչ թե կառավարիչի դեր տանել, այլ անմիջականորեն կառավարել միմյանց, այն էլ՝ սուղ ժամանակում և հետաքրքրությունների բախման պայմաններում: Այլ կերպ ասած՝ մենք սովորեցնում ենք մարդկանց թռչել ոչ թե ինքնաթիռի անիրական գծագրի վրա, այլ թեթև շարժիչով փոքր փայտե ինքնաթիռով, ինչը թույլ է տալիս ոչ թե պարզապես թռչելու իմիտացիա ստեղծել՝ առանց որևէ ռիսկի, այլ բարձրանալ և թռնել՝ համապատասխան չափի իրական ռիսկով, իսկ հետո նաև բարեհաջող վայրէջք կատարել: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League