Օբաման շփվել է իրեն վիրավորած Ֆիլիպինների նախագահի հետ. Reuters
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում կարճատեւ շփում Է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, որն անպարկեշտ արտահայտություններ Է արել Միացյալ Նահանգների ղեկավարի հասցեին Լաոսի մայրաքաղաքում համաժողովի սկսվելուց մի քանի օր առաջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Reuters գործակալությունը:
Երկու նախագահները գագանաժողովի կողասրահներում հաճոյախոսություններ են փոխանակել՝ դրանով իսկ մեղմացնելով այն լարվածությունը, որը ծագել Էր երկու երկրների հարաբերություններում, գործակալությանն ասել են գագաթնաժողովի պաշտոնական աղբյուրներ:
«Ես ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ»,- մեջբերում Է Reuters-ը Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Պերֆեկտո Յասայի հայտարարությունը Դուտերտեի եւ Օբամայի հանդիպման առիթով: «Այս ամենը բխում Է այն փաստից, որ Ֆիլիպինների եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները շատ ամուր են եւ ուժեղ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



