Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Գանձասարի վանք

SOCIETY

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Գանձասարի վանք, ուր տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարից:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվեց աղոթք, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարիգալստյան խոսքով ողջունեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն նկատեց այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար։ «Եկել եք զորակից դառնալու և գոտեպնդելու ձեր հոգևոր հոտին՝ ձեր զավակներին և զին վորականներին, որպեսզի անսասան պահեն մեր սահմանն ու խաղաղությունը», - ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախ այցելելու հնարավորության համար։

«Մենք եկել ենք մեր օրհնությունը բերելու Արցախի մեր քաջարի ժողովրդին, եկել ենք մեր զորակցությունը բերելու Արցախի իշխանություններին, եկել ենք օրհնելու Հայոց բանակի խիզախ մարտիկներին, որպեսզի նրանց բազուկը միշտ հաղթական լինի և Աստծու օրհնությունն ու պահապան Ս․ Խաչի զորությունը բոլոր ժամանակներում ուղեկից լինեն նրանց», - ասաց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց աղոթքի կարևորությանը, որը հավատքի զորացման աղբյուրն է։ «Մեր հայրերն այս սքանչելի Արցախ աշխարհում բազում աղոթատներ են կառուցել, որպեսզի աղոթքի միջոցով զորեղ լինի Արցախի ժողովրդի հավատքը, որ հրաշագործում է մարդկային կյանքում։ Բոլոր հրաշքները կատարվում են շնորհիվ զորեղ հավատքի։ Դրանք միայն անիմանալի, անբացատրելի երևույթներ չեն, հրաշքները մեր կյանքի իրական դրսևորումներն են։

Մեր պատմության ընթացքին մենք բազում հրաշքներ ենք տեսել։ Մարդկայնորեն անըմբռնելի իրագործումներ են տեղի ունեցել մեր ժողովրդի կյանքում, շնորհիվ Աստծու զորության և ներկայության, հաղթանակներ, որ արձանագրել ենք արցախյան գոյամարտի ժամանակ, նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։

Այս ամենի մեջ տեսնում ենք Աստծու ներկայության հզորությունը։ Եվ մենք պիտի շարունակենք ապավինել Աստծուն, որպեսզի միշտ հաղթական լինենք ինչպես պատերազմի դաշտում, այնպես և մեր կյանքի շինության գործում։

Մենք այսօր աղոթքի ենք կանգնած այստեղ, որպեսզի Աստված զորացնի հավատքը Արցախի մեր ժողովրդի հոգում և հավատի հրաշքը ուղեկից լինի մեր ժողովրդին», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ այդ հավատքը հովանի լինի Արցախի հավատավոր ժողովրդին և Աստված ապահով ու անվտանգ պահի Արցախի սահմանները, անսասան՝ հիմերը հայոց պետականության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին Արցախ այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար, նաև իր գնահատանքը բերեց ԼՂՀ իշխանություններին Արցախ աշխարհը շեն ու բարգավաճ պահելու բոլոր ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև աղոթեց Հայոց բանակի, նրա հրամանատարների և զինվորների համար։

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետը հայցեց Երկնավորից, որպեսզի Արցախ աշխարհը ոչ մի փորձության չենթակվի և ապրի խաղաղության, սիրո ու առաջընթացի մեջ։

«Հրաշափառի» արարողությունից հետո վանքի տարածքում գտնվող Մատենադարանի շենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League