Սեպտեմբերի 8-ի աստղագուշակ
LIFEԽոյ
Խոյերին սպասվում է հաղթանակ, որը հենց այնպես չի տրվի: Ձեր բարձր մակարդակն ապացուցելու կամ պոտենցիալը ցուցադրելու համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել: Կարող է պետք գալ ունակությունների բազմակողմանիություն, հնարամտություն, ինչպես նաև կարգապահություն, դիվանագիտություն, օրենքի և դրա ներկայացուցիչների նկատմամբ հարգանք: Հնարավոր են խնդիրներ ճանապարհին: Արժե հաշվի առնել ձեր առողջական վիճակը:
Ցուլ
Օրը արկածներ և հուզումներ է խոստանում այն Ցուլերին, որոնք ակտիվ կենսակերպ են վարում, ինչպես նաև նրանց, ովքեր համակարգային ճգնաժամ են ապրում կամ հարկադրված են կարևոր առաջադրանքներ լուծել զանազան ատյանների օգնությամբ: Խոսքը կարող է վերաբերել կրթությանը, բուժմանը, ճանապարհորդություններին: Փորձությունից պատվով դուրս գալու համար քիչ կլինի կատարողականությունը, հմայքը, երբեմն ստիպված կլինեք կոնֆլիկտի գնալ:
Երկվորյակ
Երկվորյակներին կարևոր է ճիշտ արձագանքել արտաքին իրադրությանը կամ ուրիշի նախաձեռնությանը: Այսօր հնարավոր է վեճի կամ մրցակցության սրում, կարող են ակտիվանալ չարակամները: Դժվար իրավիճակում կարող է հայտնվել զուգընկերը: Աստղերը հուշում են, որ նման դրությունում պատասխան ագրեսիան միակ լուծումը չէ: Դուք պարտավոր չեք ընդունելու ուրիշի խաղի կանոնները: Մինչ ռիսկի ենթարկվելը, արժե փորձել կիրառել անձնական հմայքը:
Խեցգետին
Խեցգետինների մոտ կարող են շատ հոգսեր ի հայտ գալ: Հնարավոր է, որ հանգամանքները ձեզ դուրս բերեն հարմարավետության գոտուց, ստիպեն հրաժարվել սիրելի զբաղմունքներից՝ հօգուտ տհաճ, բայց անհրաժեշտ գործերի: Իրադրությունը կարող է կոնֆլիկտային լինել, հատկապես մարդաշատ վայրում, գրասենյակում, հիմնարկում: Ոչ մի գործում չարժե արհամարհել անվտանգության կանոնները: Կարող է ուժգնացված պարապմունքների անհրաժեշտություն լինել:
Առյուծ
Առյուծներն այսօր ակտիվության համար լավ դաշտ ունեն, կհաջողվի հերթական քայլը կատարել ցանկալի ուղղությամբ: Հիմքեր ունեք հաջողության հույս ունենալու գլխավորում, սակայն ստիպված կլինեք համակերպվել մի շարք անցանկալի կողմնակի էֆեկտների հետ: Արժե հաշվի առնել դրանց ի հայտ գալու հավանականությունը, եթե միջոցներ եք ներդնում, բացում կամ ընդլայնում եք բիզնեսը: Արժե սթափ գնահատել անձնական ֆինանսական հնարավորությունները:
Կույս
Կույսերին սպասվում է հերթական քննությունը: Հնարավոր է, որ այն վերջինը լինի դժվարությունների երկար շղթայում և ցույց տա, թե ինչի եք հասել: Հնարավոր են նշանակալի իրադարձություններ տանը, կոլեկտիվում: Աստղերը հիշեցնում են, որ ստեղծված իրավիճակում գլխավոր առաջադրանքը հիմքը չքանդելը, չջնջելն է այն, ինչին մեծ դժվարությամբ եք հասել: Մտորումների և արդարացումների փոխարեն արժե նախապատվությունը տալ կոնկրետ գործողություններին:
Կշեռք
Կշեռքները կարող են օրն անցկացնել ղեկի վրա կամ այլ ակտիվ ռեժիմում: Հնարավորություն կա անհրաժեշտ ալիքը որսալու: Արժե նախապատրաստվել պարբերաբար ի հայտ եկող պատնեշներին, խճճվածությանը, տեխնիկական խնդիրներին: Դժվար իրավիճակում կունենաք բոնուս, որը չեն ունենա մյուսները: Դա կարող է լինել ձեր անձնական հմայքը, ճաշակը, արտաքինը կամ շարժուձևը, ֆինանսների կամ այլ բարիքների առկայությունը:
Կարիճ
Կարիճներին օրվա իրադրությունները կարող են դրդել ռիսկի, արկածախնդրության: Համարձակ քայլի բարենպաստ ելքը միանգամայն հավանական է, եթե մտածված եք ռիսկի դիմում, հենց սկզբից հաշվի եք առնում ստացած փորձը և հակասական բազմաթիվ տվյալները: Բոլոր նշանակալի գործընթացները կպահանջեն աչալուրջ հսկողություն, ինչպես նաև ճկունություն, հնարամտություն, առաջարկվող պայմաններում վարպետորեն մանևրելու ունակություն:
Աղեղնավոր
Աղեղնավորներին օրը կոչ է անում մտածված, բայց եռանդուն գործողությունների: Կարևոր է չկորցնել հավասարակշռությունը, պահպանել համոզվածությունը, վարպետորեն կիրառել մշակված հնարքները: Ճիշտ բաշխելով ուժերը՝ կարող եք զբաղվել միանգամից մի քանի գործով՝ կրելով նվազագույն կորուստներ: Հենակետը նախկինի պես ստիպված կլինեք փնտրել ձեզանում, սակայն կա նաև լավ նորություն: Դժվար ոլորտում ի հայտ կգա անսպասելի աջակցություն:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն այսօր իրենց հանձնարարված գործը պետք է կատարեն առավելագույն արդյունավետությամբ և նվազագույն ուշացումներով: Ջանքերի արդյունքը ցույց կտա ձեր վարպետության մակարդակը, սակայն արժե հաշվի առնել նաև իրավիճակի դժվարությունը: Հնարավոր է ստիպված լինեք գործել ուժերի սահմանին՝ անբարեհաճ, նույնիսկ թշնամական միջավայրում՝ գաղտնիության քողի տակ: Բացառված չէ, որ ցանկանաք հրաժարվել սկզբունքների մի մասից:
Ջրհոս
Դժվար օր է, սակայն շատ Ջրհոսների դուր կգա արգելքներ հաղթահարելը: Հաջողության հասնելու հնարավորությունները կկրկնապատկվեն, եթե սիրում եք ձեր գործը: Մշակված վարպետությունը թույլ կտա գործել հեշտ և գեղեցիկ՝ առանց ավելորդ լարվածության: Չնայած լավ պոտենցիալին և բացահայտ հաջողություններին՝ ինչ-որ բանում կարող եք սխալվել, ինչից իսկույն կօգտվեն գիտակները և քննադատները: Աստղերը խորհուրդ չեն տալիս բանավեճի բռնվել:
Ձկներ
Ակտիվ Ձկների ծրագրերն ու արարքներն ինչ-որ մեկին կխոցեն: Ձեր գործողություններում կարող են նկատել մարտահրավեր, անիրազեկություն, դավաճանություն: Պասիվ Ձկները կարող են ճնշումների ենթարկվել: Եթե ձեզ վրա հարձակվում են քննադատությամբ, սադրում են մենամարտի, արժե գնահատել ձեր ուժերը. հնարավոր է, որ չարժե մարտի բռնվել և ռեսուրսներն անիմաստ վատնել: Սակայն արժե ժամանակին գտնել անհրաժեշտ խոսքերը նրանց համար, ում կարծիքը ձեզ համար թանկ է, որպեսզի հարաբերությունները չփչանան:



