ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, չնայած Ռուսաստանի դիմադրությանը. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը սեպտեմբերի 7-ին երկօրյա այցով ժամանել Է Վրաստան: Նա հանդիպումներ Է անցկացնում հանրապետության բարձրաստիճան անձանց հետ:
«Ռուսաստանը միշտ Էլ դեմ Է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը… Ռուսաստանը վերջերս դեմ Էր նաեւ Չեռնոգորիայի անդամակցությանը, սակայն ՆԱՏՕ-ն քանիցս ապացուցել Է, որ չնայած դիմադրությանը, ընդլայնումը միշտ տեղի Է ունենում, եւ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի»,- ասել Է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ «ոչ մի այլ երկիր, բացառությամբ դաշինքի անդամ երկրների, իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին պետությունների ինտեգրման գործընթացին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



