Ընտրվելու դեպքում Թրամփն արագորեն կհաղթի ԻՊ-ի զինյալներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է, ընտրվելու դեպքում, արագորեն հաղթել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: ABC-ի հաղորդմամբ՝ այս մասին միլիարդատերը հայտարարել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ գեներալներին հանձնարարելու է ԻՊ-ին հաղթելու ծրագիր ներկայացնել: «Դրա համար նրանք 30 օր կունենան: Մենք այլ ելք չունենք»,- նշել է նա:
Բացի այդ՝ Թրամփը նաեւ ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջին մի քանի օրերի ծրագրերը: Մասնավորապես, նա մտադիր է վերացնել բոլոր «հակասահմանադրական հրամանագրերը» եւ վերականգնել «օրենքի գերակայությունը»: Նա նաեւ կսկսի երկրի հարավային սահմանին պատի կառուցումը՝ միգրանտների հոսքը սահմանափակելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



