Լոռու մարզում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. ֆոտոռեպորտաժ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Արայիկ Պապիկյանի վարած Iveco մակնիշի 800 ԼԼ 36 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Անթանեսյանի վարած Opel մակնիշի 34 TL 847 համարանիշի ավտոմեքենաները: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարահային ոստիկանության հետաքննիչ Մարտին Վանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոճանապարհը չի համապատասխանում նման մեքենաների երթևեկության համար, քանի որ բեռնատարի շրջադարձի համար այն բավականին տարածք չի ապահովում, ինչի հետևանքով տեղի են ունենում վթարներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի



