Բարսելոնում ազգայնականները հարձակվել են հիջաբով հղի կնոջ վրա
INTERNATIONAL NEWSԲարսելոնի քաղաքային գվարդիան երկու գերազգայնականի է ձերբակալել, որոնք հարձակվել են հղի մուսուլման կնոջ եւ նրա ամուսնու վրա, հայտնում է El Mundo-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Կատալոնիայի մայրաքաղաքի Հին քաղաքում: Երկու երիտասարդներ, փողոցում տեսնելով ամուսնու եւ երկու երեխաների ուղեկցությամբ քայլող մուսուլման կնոջը, սկսել են նրան վիրավորել հագուստի պատճառով. կինը հիջաբ էր հագել: Կնոջ ամուսինը փորձել է նրան պաշտպանել: Կռիվը դադարեցնելու համար կինը կանգնել է տղամարդկանց միջեւ, սակայն հարված է ստացել փորին:
Անցորդները մուսուլմաններին պաշտպանել են եւ ահազանգել են իրավապահներին: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզել են, որ պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Հարձակվողները ձերբակալվել են: Նրանց կասկածում են ատելություն, խտրականություն հրահրելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Ձերբակալվածները ծայրահեղ աջ ուղղվածության ամատական կազմակերպության անդամներ են եւ նախկինում ենթարկվել են քրեական պատասխանատվության:



