Բակո Սահակյանը մասնակցել է գետավանցի ազատամարտիկների հուշահամալիրի բացմանը
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ եւ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի ղեկավարը կարեւորել է նման նախաձեռնությունների նշանակությունն ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման տեսանկյուններից:
Նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Հրաշափառի» արարողությանը:
Միջոցառումներին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



