Ավա Կլարկ. ամենալուսավոր աֆրոամերիկուհին
LIFEBlognews.am-ը գրում է.
Չզարմանաք, եթե ասեմ, որ այս շիկահեր հրաշքը աֆրոամերիկուհի է: Այո՛, 8-ամյա Ավա Կլարկը ծնվել է սևամորթ ծնողների ընտանիքում, իսկ նրա արտաքինը հիվանդության, ավելի հստակ՝ գենետիկ մուտացիայի հետևանք է: Աղջիկը ալբինոս է՝ լսնամաշկ: Սակայն աֆրոամերիկուհու համար նրա ոչ ստանդարտ գեղեցկությունը աղջկան դարձրեց աշխարհահռչակ:
Նրա սպիտակափայլ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ Ավային հրավիրել են մի շարք հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների: Բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն Ավան կարդում է, զբաղվում է բալետով, և, որ ամենակարևորն է, երեխան իրեն լիարժեք ու երջանիկ է զգում: Ավայի տպավորիչ ֆոտոշարքը՝ նրա անձնական արխիվից:




.jpg)







Ավան և նրա մայրիկը

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի



