Հայաստանում ձեւավորվել է անվտանգության խնդիրների հետ կապված նոր մոտեցում. Թևան Պողոսյան
SOCIETYԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօր անվտանգության խնդիրների հետ կապված Հայաստանն ունի նոր մտածելակերպ եւ մոտեցում:
«Ելնելով նրանից, թե ինչ եմ տեսել օգոստոսին կամ սեպտեմբերի 2-ին Արցախում` վստահությամբ կարող եմ ասել, որ մենք ունենք նոր մոտեցում մեր անվտանգության խնդիրերին: Սակայն նաեւ ունենք մեկ այլ խնդիր. այն, ինչ այնտեղ կատարվում է, չի կարող երկարատեւ լինել, եթե չլինի ամբողջ հայության համակարգված աշխատանքը: Ինչո՞ւ ամբողջ հայության, քանի որ առանց հզոր Հայաստանի, հզոր Արցախ չի լինի, իսկ Հայաստանի հզորության համար կարեւոր է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի միասնական աշխատանքը: Մեր աշխատանքները պետք է հետեւողական եւ երկարատեւ լինեն: Õ �ենք պետք է գիտակցենք, որ մեր թշնամին մեկ օրվա ընթացքում չի փոխվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:
ԱԺ պատգամավորը մտահոգիչ է համարում այն, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն ոչ զիջման:
«Ես այնքան էլ չեմ հավատում այն բոլոր հանդիպումներին, քննարկումներին, որոնք տեղի են ունենում միջազգային հարթակում: Այսօրվա դրությամբ երկու հանրություններն էլ պատրաստ են գնալ ցանկացած սցենարի, միայն թե ոչ զիջման: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ համակարգային փոփոխություններ տեղի ունենան, զարգանան ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսությունը, արդարադատություն հաստատվի, կոռուպցիայի դեմ պայքարին զարկ տրվի, վերանա անպատժելիության մթնոլորտը: Խոսքով սա հեշտ է թվում, սակայն գործողությունների ժամանակ մենք կաղում ենք: ՀÕ �մա մենք ունենք ավելի շատ հնարավորություններ, քան նախկինում: Այսօրվա դրությամբ ամենասխալ բանը որեւէ զիջումների գնալն է. պետք է զարկ տալ Հայաստանի ավելի պինդ ողնաշարի ձեւավորմանը»,-եզրափակեց Թևան Պողոսյանը:



