Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ճեմարանի խմբավարը մասնակցել է միջազգային փառատոնի

SOCIETY

Բուլղարիայի Կամչիա քաղաքում ավարտվեց «Միասին 21-րդ դարում» միջազգային ստեղծագործական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին ստեղծագործական խմբեր և անհատներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Իտալիայից, Իսրայելից, Ռումինիայից, Ուկրաինայից, Հայաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակները ութերորդ անգամ անցկացվող այդ փառատոնին մասնակցում էին առաջին անգամ: Մեր երկրի ստեղծագործական կյանքը ներկայացնելու պատիվը տրվել էր Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի խորհրդի անդամ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավար խմբավար Նարինե Դավթյանին, Հայ լուսանկարիչների ասոցիացիայի անդամ,  լուսանկարիչ Էդգարդ Մարտիրոսյանին և պատանի ջութակահար, Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սան  Արայիկ Գասպարյանին:

Բուլղարիայից վերադառնալուց հետո Նարինե Դավթյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց.

-Փառատոնը, որը տևեց շուրջ տասը օր, բավական հետաքրքիր էր ու նաև ուսանելի, քանի որ այն տարբեր երկրների ներկայացուցիչներին հնարավորություն էր տալիս ոչ միայն ցուցադրել իրենց երկրի արվեստը, այլև փորձի փոխանակում կատարել արտերկրի իրենց գործընկերների հետ, նոր ծանոթներ ձեռք բերել, ինչու չէ, նաև պայմանավորվել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

-Դուք՝ որպես խմբավար ինչպե՞ս ներկայացաք այդ փառատոնին, որը մեծ հեղինակություն է վայելում, ի՞նչ խմբի հետ էիք այնտեղ ներկայացնում հայկական արվեստը:

-Պետք է ասեմ, որ Բուլղարիայում տեղի ունեցած փառատոնն իր նախապատմությունն ունի: Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի և «Խուրտովինա»  հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 29-ից մայիսի 2-ը կազմակերպել էր   «Խաղաղություն մոլորակին»  միջմշակութային երգչախմբային նախագիծը, որն իր մեջ ներառում էր երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով բաց դասեր, փորձի փոխանակում: Այդ միջոցառումների շրջանակներում նախապես Հայաստան էին հրավիրվել «Խուրտովինա»   հիմնադրամի նախագահ Յուստինա Դյուման և Բո ւլղարիայում անցկացվող «Միասին 21-րդ դարում» փառատոնի գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշչիկովան: Երգչախմբային  համերգներին մասնակցում էր նաև իմ ղեկավարած «Նարեկ» երգչախումբը: Այդ համերգից հետո Նատալյա Բարաբանշչիկովան մեզ հրավիրեց մասնակցելու մրցույթ-փառատոնին: Շնորհակալությամբ ընդունեցինք հրավերը, բայց նյութական դժվարությունների պատճառով ես մեկնեցի առանց երգչախմբի: Ի դեպ, վերը հիշատակված պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանն իմ որդին է:

«Միասին 21-րդ դարում» փառատոնի մի օրը նվիրված էր Հայաստանին: Այդ օրը ցուցադրվեց «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը, որը Հայոց մեծ եղեռնի մասին մի բարձրարժեք պատում է: Դրանից բացի փառատոնի մասնակիցներին ցուցադրվեց Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը ներկաներին հնարավորություն տվեց ծանոթանալու մեր պատմական հուշարձաններին, մեր հոգևոր մշակույթին:

Պետք է ասեմ, որ բուլղարները ջերմությամբ էին վերաբերում մեզ` հայերիս: Եղբայրական այդ երկրում մինչև օրս սիրում են Անդրանիկ զորավարին:

Բուլղարիայում եղան նաև ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր: Ես պատիվ ունեցա վարպետաց դաս անցկացնել մոլդովական «Ռապսոդիա» երգչախմբի հետ:   Սովորեցինք Կոմիտասի «Անձրևն եկավ», «Էսօր ուրբաթ է»,  «Ջուր կուգա»  երգերը: Կոմիտասի ստեղծագործությունները հիացրեցին և՛ երգչախմբի անդամներին, և՛ պարզապես երաժշտասերներին: Այդ փառատոնի շրջանակում անցկացվեց նաև մրցույթ, որի ժամանակ մեր պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանը փայլեց երկու անգամ: Նախ, «Միասին 21-րդ դարում» մրցույթի շրջանակում Արայիկն արժանաց ավ բարձր պրոֆեսիոնալիզմի համար սահմանված առաջին կարգի դիպլոմի, ապա «Կամչիայի աստղեր» մրցույթում արժանացավ «Կախարդական երաժիշտ» մրցանակին և ոսկե մեդալի:

Նարինե Դավթյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանում աշխատում է երկու տարուց մի փոքր ավելի: Սկզբում նա երաժշտության ուսուցչուհի էր, իսկ 2015 թվականից ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավարն է ու  նաև երկու երգչախմբերի ղեկավարը: Այո, նա հասցրել է ճեմարանում ստեղծել երկու երգչախումբ, մեկը մանկական, մյուսը` ուսուցչական, որում, ի դեպ մասնակցում են նաև ծնողներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League