Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գարեգին Բ կաթողիկոսն Արցախում հանդիպել է զինվորներին

SOCIETY

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ սեպտեմբերի 6-ին Արցախում այցելեց ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում ունեցավ հրամանատարական կազմի և զինվորների հետ։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղ եկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ 

Այնուհետև շարված զորքին իր հայրապետական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամը բերեց զինվորներին՝ ուրախություն հայտնելով Արցախ իր այցի շրջանակներում ՊԲ զինվորների և զորահրամանատարների հետ հանդիպման հնարավորության համար։ «Եկել ենք մեր գնահատանքը և սերը արտահայտելու ձեզ, նաև բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչպիսի քաջազունությամբ դուք կասեցրեցիք ադրբեջանական զոր քերի հարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից։ Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինվորներին՝ մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը։ Թող երկնքից միշտ լույս և օրհնություն իջնի նրանց շիրիմներին։ ․․․Փա´ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ։ Վերստին, փա´ռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի և Հայաստանի նվիրական և սուրբ հողում», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը։ 
Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությու նը կարևորեց հավատի զորացումը։ «Հավատով է, որ մեր ժողովուրդը տարել է իր պատմության բոլոր հաղթանակները Վարդանանց պատերազմից սկսյալ մինչև Սարդարապատ և Արցախ։ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորների մոտ մենք տեսանք այդ զորեղ հավատի ճառագումը։ 

․․․Շնորհիվ հաղթական ոգու և հավատի մեր զինվորները կարողացան հաղթական ելնել այդ պատերազմից։
Սիրելիներ, այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում», - հավելեց Վեհափառ Հայրապետը։

«Դուք մշտապես մեր աղոթքներում եք, մենք սիրում ենք ձեզ։ Ձեզ սիրում է ազգի յուրաքանչյուր զավակ թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքի հեռավոր ափերում։ Մեր ազգն իր սիրով ու ոգով, իր կարելիությունների ընծայաբերումներով և հանձնառություններով միշտ ձեր կողքին է։ Ձեզ հետ է նաև մեր Եկեղեցին իր հնարավորություններով ու կարողություններով, ինչպես նաև իր սպասավորներով», - ընդգծեց Գարեգին Բ Հայրապետը։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին, որ միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը, և Աստված անվտանգ և բոլոր փորձություններից հեռու պահի երիտասարդներին, որպեսզի, փառքով և պատվով ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ ժողովրդին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը յուրաքանչյուր զինվորի կյանքի ընթացքը զարդարի հաջողություններով ու հաղթանակներով, որպեսզի միշտ շեն լինի Հայոց աշխարհը, հզոր՝ Հայոց բանակը և հայ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի ու կերտի իր բարօր կյանքը։&nb sp;

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները զրույց ունեցան զինվորների հետ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League