Թուրքիայի օդուժից գյուլենականներին հարելու մեղադրանքով զինվորներ են հեռացվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում շարունակվում է կադրային ջարդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ»-ը, գյուլենականների հետ կապի մեջ լինելու հիմնավորմամբ թուրքական օդուժի հրամանատարությունից հեռացվել է 73 զինվոր:
Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում են 1998 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին: Վերջինս, սակայն, հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Ներկայում Թուրքիայում ակտիվ աշխատանքներ են տարվում պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու նպատակով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



