Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում
SOCIETYԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի բաժնից:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ալիկի Ղանդիլյանը ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



