Գրեթե 50 մլն երեխաներ են լքել տները՝ փրկվելով հակամարտություններից, բռնությունից ու աղքատությունից
SOCIETYԱմբողջ աշխարհում գրեթե 50 միլիոն երեխաներ են հարկադրված եղել լքելու տները հակամարտությունների եւ այլ աղետների պատճառով՝ դառնալով ներքին տեղահանվածներ, փախստականներ կամ միգրանտներ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բովանդակում Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ սեպտեմբերի 7-ին հրապարակված զեկույցը:
Զեկույցի տվյալներով՝ «28 միլիոն երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ փախչելով բռնությունից եւ հակամարտություններից»: Այդ թվի մեջ ներառված են 10 միլիոն փախստականներ, մեկ միլիոն մարդ, որն ապաստան ստանալու Է սպասում այլ երկրներում, ինչպես նաեւ 17 միլիոն երեխաներ, որոնք ներքին տեղահանվածներ են: Ի լրումն դրա 20 միլիոն երեխաներ լքել են իրենց երկրները որպես միգրանտներ՝ ինչպես ծնողների ուղեկցությամբ, այնպես Էլ միայնակ:
Ինչպես հետեւում Է զեկույցից, ավելի ու ավելի շատ երեխաներ են հատում սահմանն առանց չափահասների ուղեկցության: «2015 թվականին 100 հազարից ավելի երեխաներ առանց խնամակալի ապաստան ստանալու հարցում են տվել 78 երկրներում: Դա եռակի ավելի Է, քան 2014 թվականին»,- ընդգծում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



